Ուռուցքաբանություն
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am
Ուռուցքով հիվանդները հիմնականում ագրեսիվ բուժում են ստանում: Շատերը քիմիքթերապիան և ճառագայթային բուժումն ավելի ծանր են տանում, քան հենց հիվանդությունը: Իհարկե, այդպիսի բուժումը հյուծում է օրգանիզմը: Կլինիկայից դուրս գրվելուց հետո հիվանդներին երկարատև վերականգնում է սպասվում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական:
Ճիշտ սնուցում
Չարորակ ուռուցքների համակցված բուժումից հետո օրգանիզմի վերականգնումը երկարատև և ծանր գործընթաց է, որն առանց մասնագետների օգնության գրեթե անհնար է: Համալիր վերականգնման մեջ մտնում են ֆիզիոթերապիան, բուժական ֆիզկուլտուրան և հոգեթերապիան: Այս ամենը թույլ է տալիս կանխել հիմնական բարդությունները և բարելավել կյանքի որակը:
Ագրեսիվ բուժումից հետո արագ վերականգնվելու և քիչ կողմնակի ազդեցություններ ստանալու նպատակով խորհուրդ է տրվում քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում հաճախ լինել մաքուր օդում և լիարժեք սնվել: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:4: Անհրաժեշտ է բավարար քանակությամբ հեղուկներ ընդունել՝ օրական 2-2,5լ, շատ շարժվել: Բուժական ֆիզկուլտուրան թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել կյանքի որակը, բարելավել ինքնազգացողությունը, հաղթահարել դեպրեսիան: Ապացուցված է, որ բուժական ֆիզկուլտուրան՝ աէրոբ ծանրաբեռնվածությամբ (արագ քայլ, վազք և այլն) բարձրացնում է լեյկոցիտների, թրոմբոցիտների և հեմոգլոբինի մակարդակը պոլիքիմիաթերապիայի ֆոնին: Նույնը կարելի է ասել նաև ծանր վիրահատական միջամտության մասին: Բացառություն է կազմում բուժական ֆիզկուլտուրան: Այն կախված է վիրահատական բուժման տեսակից և ծավալից:
Նախավերականգնողական շրջան
Այժմ ուռուցքաբանության մեջ առավել արդիական է նախավերականգնողական շրջանը, վերականգնողական բուժումն իրականացվում է չարորակ նորագոյացության ախտորոշման պահից մինչև բուժման ավարտը: Դա օգնում է ավելի արագ վերականգնվել: Վիրահատությունից 1-2 շաբաթ առաջ սկսվում է բուժական ֆիզկուլտուրան (շնչառական մարմնամարզություն, կազդուրիչ մարմնամարզություն), մերսում: Վիրահատությունից առաջ դա լավացնում է սիրտ-անոթային և շնչառական համակարգի աշխատանքը, հնարավորություն տալիս հիվանդին շնչել: Այն ուղղված է ներ- և հետվիրահատական սիրտ-անոթային և վարակիչ հիվանդությունների բարդությունների կանխարգելմանը: Հիվանդների հետ մշակվում է նաև բուժական ֆիզկուլտուրայի կոմպլեքսը, որը պետք է իրականացվի վիրահատությունից հետո: Անհրաժեշտության դեպքում հիվանդին սովորեցնում են քայլել հենակներով, քայլակներով, ուղղահայաց դիրքին անցնելու ճիշտ եղանակին: Այդ ժամանակ աշխատանքին միանում է նաև հոգեբանը, որը թույլ է տալիս վիրահատական բուժման գնալ համապատասխան տրամադրությամբ: Քիմիաթերապիայի դեպքում հիվանդները սկսում են զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով: Հնարավոր է վերջինիս ինչպես ինքնուրույն իրականացումը, այնպես էլ` հատուկ խմբերում:
Այդ ամենից զատ, իրականացվում է հիվանդների հոգեբանական և սննդային աջակցություն: Յուրաքանչյուր շաբաթ դիտարկվում են հնարավոր կողմնակի ազդեցությունները, որոնք շտկվում են ինչպես դեղերով, այնպես էլ ֆիզիոթերապիայի եղանակներով (ինհալացիա, ցածր հաճախության մագնիսաբուժություն, ցածր ինտենսիվության լազերաբուժություն և այլն):
Ճառագայթային բուժման ժամանակ բուժական ֆիզկուլտուրայի հետ միասին, առաջին սեանսից սկսած, նշանակվում է մագնիսա-լազերային բուժում: Այդպիսով, իրականացվում է ճառագայթման հետևանքով մաշկային բարդությունների առաջացման կանխարգելում: Գլխի և պարանոցի շրջանի ճառագայթման դեպքում նշանակվում է ցածր ինտենսվության լազերաբուժություն, որը նվազեցնում է այնպիսի բարդությունների առաջացումը, ինչպիսիք են` ճառագայթային մուկոզիտը և ստոմատիտը:
Հետվերականգնողական շրջան
Ըստ Ուռուցքաբանության ամերիկյան միության տվյալների, միայն բուժական ֆիզկուլտուրան բավարար չէ ծանր կատեգորիայի հիվանդների լիարժեք վերականգնման համար: Ռեաբիլիտացիան, բացի բուժական ֆիզկուլտարան, պետք է իր մեջ ներառի ինչպես ֆիզիոթերապիա, այնպես էլ` հոգեթերապիա:
Բուժումից հետո արագ վերականգնմանը կարող է նպաստել հենց հիվանդը: Ճիշտ սնուցումը, ռեժիմին հետևելը, ֆիզիկական ակտիվությունը թույլ կտան բարելավել ինքնազգացողությունը: Ցանկացած քաղցկեղային հիվանդություն պահանջում է խիստ սննդակարգ: Պետք չէ դրա մասին մոռանալ նաև բուժման ավարտից հետո: Սնուցմանը վերաբերող խորհուրդները տալիս է օնկոլոգ-ռեաբիլիտոլոգը:
Ընտանիքի և հոգեբանի աջակցությունը
Ծանր բուժումից հետո արագ վերականգնվելուն նպաստում են դրական հույզերը և հաղթանակի վրա կենտրոնացումը: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր է խաղում վերականգնման հարցում: Պետք չէ մոռանալ հոգեբանական օգնության մասին: Հիվանդներին խորհուրդ է տրվում փորձել ապրել նորմալ կյանքով և չմտածել հնարավոր կրկնությունների մասին: Այդպիսի վախերի առկայությունը նորմալ է, քանի որ հիվանդը շատ բաների միջով է անցել, հիվանդությունն առաջացել է անսպասելի: Այնպիսի զգացողություն է, որ հիվանդությունն է ղեկավարում հիվանդին, և հարկ է նորից ամեն ինչ հսկողության տակ վերցնել: Հարկ է ձգտել օպտիմալացնել կյանքը, փորձել առաջարկել այն, ինչ նա կարող է անել տվյալ պահին: Առաջին հերթին այցելել բժշկին, սակայն ոչ ավելի հաճախ քան պետք է. կես տարին մեկ անգամ: Բժշկին պետք է տալ հուզող բոլոր հարցերը, ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, տագնապը հանել, և հասկանալ, թե ինչ պետք է անել այնուհետև:
Հետո օնկոհոգեբանները գնահատում են հիվանդի ռեսուրսները, պարզում, թե ինչը կարող է նրան աջակցել և հենարան դառնալ: Միգուցե ցանկանում են նկարել սովորել, զբաղվել ձիասպորտով, որևէ այլ տեղ հաճախել: Բուժումից հետո այդ ցանկություններն իրականացնելու իսկական ժամանակն է, այսինքն, պետք է հիվանդն ապրի ինքն իր համար: Շատ հիվանդներ այդ ժամանակ սկսում են գործել, նկարել, կարել: Ստեղծագործելը ուրախություն է բերում և շեղում է տխուր մտքերից՝ յուրահատուկ զգացողություն առաջացնելով:
Եթե հիվանդն ի վիճակի է, հարկավոր է հնարավորինս շուտ աշխատանքի դուրս գալ, թեկուզ կես դրույքով: Չարժե տանը նստել, այդպես հիվանդը հեշտությամբ դեպրեսիայի մեջ կարող է ընկնել, կյանքն ավարտված համարել և այլևս ոչ մի լավ բան սպասի: Հարկ է դիմել հոգեբանի խորհրդատվության, կամ միանալ աջակցության խմբերին: Հիվանդը շփվում է նրանց հետ, ովքեր արդեն անցել կամ նոր են սկսում այդ ճանապարհը: Շատերի համար կարևոր է հասկանալ, որ նրանք միասին են և ոչ միայնակ:
08.05.2019 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
